Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/119

Այս էջը հաստատված է



ԿԱՍԿԱԾ

Ո՞վ ես, չար ոգի, դո՛ւ, որ իմ սրտում
Այսպիսի անխիղճ խոսքեր ես կարդում.
«Խղճալի՜, նույնիսկ այն շըրթունքները,
Որ համբուրում ես կախարդված մտքով,
5 Գաղտնի ծաղրում են քո անբիծ սերը,
Որ փայփայում ես այդքան խնամքով…»։