Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/121

Այս էջը հաստատված է
* * *

Ա՛խ, ո՜րքան փարթամ կյանքը ծաղկում է
           Մատաղ կրծքի տակ.
Աչքերի մթնում փայլատակում է
           Կենդանի կրակ.
5 Հեշտախտի տապից այրվող շրթունքը
           Խոսում են անբան,
Եվ արբեցնում է անույշ բուրմունքը
           Նորա թարմության.
Եվ այս բոլորը քեզ պատմում են ճոխ
10 Սիրո գաղտնիքը,
Բայց, ափսո՛ս, չըկա նաև մի պատմող,
           Թե այս աղջիկը
           Տերն է պոետի
           Հոգու և սրտի։

119