Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/139

Այս էջը հաստատված է
* * *

Հոսի՛ր, արտասուքս անկեղծ տխրության,
Գարնան հորդահոս տարափի նման,
Որ ծաղկեցնում է ծարավ արտերը…

Հոսի՛ր այդպես հորդ, անկեղծ երգերով,
5 Եղբայրսիրության գթով ու սիրով,
Գուցե ծաղկեցնես խոպան սրտերը։

137