Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/141

Այս էջը հաստատված է
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ

Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ
5 Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։

«Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,
10 Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։

139