Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/142

Այս էջը հաստատված է
ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ

Գնա՛ս բարով, ա՛յ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Արարատ։
5 Զեփյուռներով, ծաղկանց բույրով,
Ինչպես ծնող սիրագորով,
Քեզ կողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած,
Ու կարոտած աչքի նըման
10 Քեզ կըժպտա վճիտ Սևան,
Որ լեռների շուքերի հետ
Խաղ է անում, խայտում վետ-վետ,
Փայլփլում է ծըփանքներով,
Հորինում է լույսերի ծով,
15 Եվ մերթ վշտով ու տխրությամբ
Սևանում է, ինչպես մութ ամպ…


Հապա էն սա՜րն, էն սար հսկան,
Էն սարերի սարն ու արքան,
Լազուր երկնի ծոցը մըտած,
20 Ճերմակ գլուխն ամպեր փաթթած,
Ահա կանգնեց ծանր ու տրտում
Քու առաջևն ու քու սրտում…
Է՜, նա արդեն քանի սև դար
Պերճ գագաթովն իր ձյունափառ
25 Շողշողում է, փայլատակում,
Եվ ուխտավոր հայի հոգում
Հպարտության ծնում թունդեր
Եվ սիրելի երազ՝ թե դեռ

140