Ես ասացի. «Դու ծաղկում ես, Որպես շքեղ մի գարուն, Եվ բոլորը, ինչ որ ունես, Կյանք է թովիչ ու սիրուն… 5 Մենակ, ափսո՛ս, սիրտդ է մեռած, Մենակ նա է չոր քեզնում…»։ Նա հառաչեց ու ինձ ասաց. «Մենակ սիրտս չես տեսնում»։