Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/151

Այս էջը հաստատված է
ՄԻ ՀԱՌԱՉԱՆՔ[1]

Ես տեսա հսկա
Տաղանդի մի գործ՝
Անհաշտ Պոնտոսի
Ափերն ալեկոծ.
5 Տեսա ծովափնյա
Ժայռերը մեծ-մեծ,
Տեսա, հիացա,
Ու սիրտս բացվեց.
Ու նըրա միջից,
10 Որպես վանդակից
Արծիվը գերի,
Մի կարոտալի
Հառաչանք թռավ,
Ծուխ դարձավ, կորավ
15 Դեպի ժայռերը
Իմ հայրենիքի,
Դեպի վայրերը
Իմ անցած կյանքի։

  1. Այվազովսկու «Սև ծովի ափերը» նկարի առջև։
149