Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/152

Այս էջը հաստատված է


ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,

5 Դու չըկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել։

Նրանք չերգած իմ երգերն են,
10 Որ սրտումըս ես տարա,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա։

150