Դուք ինձնից տարաք հիշատակարան,
Իսկ ես ձեզանից տարա հիշատակ—
Մեկը կորչելու, մաշվելու մի բան,
Մյուսը կըմնա երկար ժամանակ։
5
Դուք այս նյութական թուղթը գրելու,
Իսկ ես զգացմունք սըրտում կրելու.
Ես չեմ մոռանալ, երբ հողմեր ու ձյուն
Մարմնիս և ճամփույս շուրջն էին տիրում.
Ես ոգևորիչ այնքան ջերմություն
10
Գտա զգայուն, ազնիվ սրտերում։
Ասացեք՝ իրավ,
Մեզնից ո՞վ տարավ։