Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ,
Ազատությունը կաշկանդող շըղթան
Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։
5
Ի՜նչպես դարձրել ես բանտը հայրենիք
Եվ ողջ աշխարհը՝ լայնարձակ մի բանտ…
Ահա տանջանքի աշխարքում բընիկ
Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,
Եվ արտասվում են քո անմահ երգում,
10
Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։