Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/161

Այս էջը հաստատված է

25 Լրբենի մի ձայն,— և ինչպես մրրիկ
Վազում է արյունս իմ երակներում,
Պայթում է սիրտս, և օձի նման
Բարձրանում եմ ես, թշշում, գալարվում։

Մի ձայն էլ ահա,— տկար, խղճալի…
30 Եվ ես փոխվում եմ նորից ու նորից,
Ա՜հ, աստվա՜ծ, աստվա՜ծ, իմ փոթորկալի
Հոգին տանջվում է այսքան ձայներից։