Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/173

Այս էջը հաստատված է
ՀԱՅԻ ՑԱՎԸ
(Նվեր «Մշակին»)

Հայը թեև շատ ցավ ունի,
Բայց ողջ մեկ չեն նրա համար,
Մինն է նրան միայն սիրելի,
Նրա հոգուն, խելքին հարմար։

5 Առեք, ահա, մեր թերթերը.
Ամեն տեղից գրում են միշտ,
Թե՝ տըգետ է մեր տերտերը,
Խիղճը մեռած, բարքն ամբարիշտ։

Ձեռք ես առնում— էլ բան չըկա—
10 Մեր տերտերը ագահ, տըգետ,
Մատաղահաս մի աղջկա
Պըսակել է մի ծերի հետ։

Շուռ ես տալիս, այլ տեղ— կարդում.
Մնացել են մարդիկ խաթում.
15 Տերտերն այնտեղ լոթի մի մարդ,
Գիշեր-ցերեկ խաղում է կարտ։

Մի ուրիշ տեղ տերտերն անկին
(Աստված հայից հեռու տանի)
Քանի տարի ծուխի միջին
20 Կին է պահում ապօրինի…

Հապա այստեղ— մեր կենտրոնում՝
Հայ տերտերը դրժած ուխտին,

169