Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/174

Այս էջը հաստատված է



Առանց վարձի չէ կամենում
Հողին հանձնել հայ պանդուխտին։

25 Այսպես անվերջ ու անխըտիր
Ուր որ գնաս, մի կարճ խոսքով,
Շուշի, Ղզլար, Բաթում, Իգդիր,
Կարս, Երևան, Ղազախ, Մոսկով,

Գորի, Գանձակ, Փիբ, Ասխաբադ,
30 Բաքու, Նուխի, Թիֆլիս, Թելավ,
Ամեն տեղ էլ տերտերը վատ,
Ազգի գլխին դարձել է ցավ…

Եվ խեղճ ազգը շատ մտածեց,
Վերջը մի ճար գտավ սըրան,—
35 Շատ հոգևոր դպրոց բացեց,
Մինչև անգամ՝ ընծայարան

Բայց ահա մեր խելոքները
Հարց են դնում այսօր կրկին—
Խելքի՞ կըգա հայ տերտերը,
40 Եթե ուսում առնի կարգին։

Եվ շատ ճիշտ է այս կասկածը.
Թե ուսումը խելոքացներ,
Մի՞թե ուսում առած մարդը
Այս տեսակ բան կհարցըներ։

45 Այսպես մեր հին ցավը էլի
Մնաց ընդմիշտ անբուժելի,
Եվ հայ թերթը շատ տարի դեռ
Պիտի գրի՝ տերտեր, տերտեր…

170