Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/18

Այս էջը հաստատված է



1 — Բանաստեղծություններ,

2 — Քառյակներ, բալլադներ, թարգմանություններ,

3 — Պոեմներ,

4 — Պոեմներ (այդ թվում՝ թարգմանական),

5 — Գեղարվեստական արձակ,

6 — Գրական-հրապարակախոսական հոդվածներ (1887—1912),

7 — Գրական-հրատարակախոսական հոդվածներ (1913—1921),

8 — Ուսումնասիրություններ, զանազան հատվածներ և գրառումներ (այս հատորում կտրվի նաև Թումանյանի բոլոր երկերի այբբենական ցանկը),

9 — Նամակներ և գրություններ (1885—1904).

10 — Նամակներ և գրություններ (1905—1922):

Հատորներում նյութերը դասավորվում են ժամանակագրական կարգով, իսկ տվյալ ժանրի ներսում բաժանվում են երկու մասի՝ 1) ավարտված երկեր, 2) սևագրություններ և հատվածներ։ Եթե որևէ երկի ստեղծման ճիշտ տարեթիվը հայտնի չէ, հիմք է ընդունվում առաջին տպագրության թվականը։ Հեղինակի կենդանության ժամանակ չտպագրված այն երկերը, որոնց գրության ճիշտ տարեթիվը հնարավոր չէ պարզել, զետեղվում են մոտավոր թվագրությամբ (1890-ական թթ., 1900-ական թթ. և այլն)։

Սույն հրատարակության հատորները կունենան նաև տարբերակների բաժին։ Այստեղ տրվում են երկի ստեղծման տարբեր փուլերում գրված և վերջնական խմբագրությանը նախորդած ամբողջական կամ հատվածային այն տարբերակները, որոնք գեղարվեստական հատկանիշներով և լեզվաոճական մշակման առումով տարբերվում են իրարից և ունեն որոշակի ինքնուրույն արժեք։ Եթե տողի մեջ փոխվել է նույնիսկ մեկ բառ, ապա բերվում է ոչ թե միայն փոխված բառը, այլ ամբողջ տողը՝ ընթերցողին հնարավորություն տալով ընկալելու տողի նախնական ձևն իր ամբողջության մեջ (փոփոխված բառը կամ արտահայտությունը տրվում է ոչ թե շղագիր, այլ սովորական տառերով)։

16