Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/180

Այս էջը հաստատված է

Որ ձևացավ ամբողջ կյանքում
Առաքինի, ազգասեր։

25 Ամեն անգամ նա խնջույքում
Բախտ էր մաղթում խեղճերին,
Ազգի կենացն առաջարկում,
Արտասուքը աչքերին։

Բայց խեղճերը նրա ձեռքից
30 Գիշեր-ցերեկ հալածված,
Ազգին չեղավ նա կարեկից,
Ոչ ազգ գիտեր, ոչ աստված։

— Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Հետքից մի կարճ գիծ թողեց,
35 Աստղը թռավ դեպի Բաքու,
Էլ մյուս անգամ չերևեց։

— Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Այն գործիչի մի աստղ էր,
Որ իր սրտում ծնված օրից
40 Չուներ անկեղծ գործի սեր։

Նա աղմըկեց, անուն հանեց,
Սանդուղք շինեց իր ազգին…
Եվ ողջ ծաղրեց, երբ ապրում էր
Գըրպանները լի ոսկին։

45 — Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, մեկն էլ ընկավ,
Հետքից թողեց մի ծուռ գիծ,
Ասա, հայրիկ, էլ ո՞վ հանգավ,
Աստղը պակսեց երկընքից։

50 — Ո՜հ, իմ դստրիկ, մի՛ վրդովվիր,
Մի խըմբագրի աստղ էր այն,
Որ իր թերթը տըպագրում էր
Անձի համար միմիայն։

176