Նայում եմ քեզ… միտս է գալիս, Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝ Կապուտաչյա, թարմ ժպտալիս Ու զարդարված այդպես շքեղ։ 5 Հա՜… դու չէիր. այն քեզ նման Մի ծաղիկ էր, որ ես տեսա… Ես այն տեսա վա՜ղ— մի գարնան… Է՛հ, դո՛ւ ծաղկիր… թոռմել է նա…