Լըսի՛ր, սիրտըս երգ է ասում, Նըվո՜ւմ, նըվո՜ւմ անդադար, Լաց է լինում ու ափսոսում Ինչ որ չըկար… ինչ որ կար… 5 Ափսոսում է ինքը իրան, Այնպես կամա՜ց, այնքան խո՜ր… Ափսո՜ս, որ չես լըսում նըրան― Իմ սև սըրտին սըգավոր։
180