Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/186

Այս էջը հաստատված է

Թե ազգիս համար ինչեր եմ արած։

Վանքի դպրոցին գրի մի գումար,
30 Որ իմ անունով, իմ հոգու համար
Որդեգիր պահեն նըրա տոկոսով.
Ամեն տարի գան խմբով, հանդիսով,
Դամբանիս վրա գովք ու ճառ ասեն,
Ազգի մեծերի շարքում ինձ դասեն,
35 Պատկերս էլ կախեն դըպրոցի պատից,
Թեկուզ մի քիչ ցած մեր հայրապետից։

Ապա այն տունը (որ կեղծ թղթերով,
Հոգիս սևելով, սըտով ու զորով,
Իբրև պարտքի տեղ, առա այն խեղճից
40 Ու իրան լալով դուրս արի միջից…),
Իմ հոժար կամքով, իմ վերջի օրին
Այն էլ տալիս եմ մեր Մայր Աթոռին,
Որ Վեհափառը գըրի մի կոնդակ,
Անունս սփռի աշխարհ բովանդակ
45 Եվ ինձ օրհնանքի այնպես մի գիր տա,
Որ երկընքումն էլ աստված հավատա…

Դրանից հետո մի գումար գըրի
Հօգուտ մեր ազգի խեղճ ու որբերի
Ընկերությանը բարեգործական,
50 Որ գլուխն անշարժ մնա հավիտյան,
Նըրա տոկոսը մեր մեծ տոներին
Բաժնեն (իմ զրկած) խեղճ ու որբերին,
Ամեն մեկին տան մի-մի աբասի,
Որ ուտի— հոգուս ողորմի ասի։

55 ― Հապա, օրհնըված, տանու տերտերին
Ժամոց չե՞ս տալիս քո հոգու խերին.
Քանի վախտ ունես, այդ էլ ասա շուտ…
Ասա՝ տանըցիք տան լավ կողոպուտ,
Ոսկի սհաթըդ, նոր շորերըդ տան,
60 Որ հեշտ անց կենաս դուռն արքայության…

182