Երնեկ թիթեռ ես լինեի, Անհոգ թիթեռ գարունքի, Ոչ ցավն ու վիշտն իմանայի, Ոչ անջատումն այս կյանքի։ 5 Բայց հեք թիթեռ— ողջ օրն ահա Ման է գալիս եղկելին, Ոչ մի ծանոթ թըփի վըրա Էլ չի գտնում ընկերին։
184