Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/195

Այս էջը հաստատված է
* * *

Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին
Սիրեցի նորա հասակը նոճի,
Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին…
Ի՜նչպես սիրեցի, ո՜րքան տանջվեցի։

5 Բայց, ա՜խ, դավեցին շուրթերն իմ սիրած,
Ժպտացին աչքերն այնպե՜ս նենգավոր…
Եվ գեղն երկնային արդեն վաճառված,
Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր։

Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ,
10 Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ
Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք,
Անվերջ գեղեցիկ, հավիտյան հպարտ…

189