Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/215

Այս էջը հաստատված է



1903




ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆԸ
Նախերգանք

Այստեղ, անցվոր էս աշխարհում
Խարխափելով ապիկար,
Հուր հավատով քեզ ենք փարում,
Հո՜ւյս երկնային, լույս անմար։

5 Եթե մեր կյանքն և ինչ ունենք
Պատրանք են ողջ անցավոր,
Պատրանքներից վըսեմն ես դու
Եվ ըսփոփանք մեծազոր։

Իսկ թե ունես մարդուն անհայտ
10 Անհաս խորհուրդ հաստատուն,
Ողջո՜ւյն, անմահ դու ճառագայթ,
Որ շողում ես մեր հոգուն։

Լուսավորի՛ր մեր մութ ճամփան
Դեպի աշխարհն երջանիկ,
15 Ուր փոխվել են և այժըմ կան
Մեր սիրելիք, մեր նախնիք։

Գուցե նըրանց հավերժացած
Հայացքն ես դու կենդանի,
Որ ժըպտում ես տըգետներիս
20 Անճառ ծոցից անհունի։

209

14-23