Կույր աշուղը մի տան բակում Եկել նստել` երգ է երգում. Երգում է ու սազին տալի Էնպես տխո՜ւր ու սրտալի. 5 «Է՜յ պարոններ, երնե՛կ նրան, Ով տեսնում է ամեն օր Կապույտ կամար, արևի լույս Ու երեսը իրեն մոր»։ Երգում է ու սազին տալի 10 Տխուր-տխուր ու սրտալի։