Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/240

Այս էջը հաստատված է




ՃԱԽԱՐԱԿ

Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։

5 Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
10 Որբեր պահեմ մանածով։

Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։

234