Եկավ գարուն, եկան հավքեր, Տաքցավ արև, գլգլան ջրեր, Եկան վարի-ցանքի օրեր։ Կռունկն ամոլ արեցի, 5 Սագերն հորիք լըծեցի, Ճնճղուկն հոտաղ վարձեցի, Կաքավն հացվոր բռնեցի, Արտ ունեի՝ վարեցի, Ցորեն, գարի ցանեցի։