Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/244

Այս էջը հաստատված է




ԿԱԼԻ ԵՐԳԸ

 
Արի, եզը ջան, Ծիրան ջա՛ն.
Հորովել ա՜, հորովել ա՜…
Ոտիդ արա, ուսիդ արա,
Կալը կալսենք, անձրև չըգա։
5 Տա՛ր, ման արա, ա՛ քեզ մեռնեմ,
Դարման արա, ցավըդ առնեմ։
Դարմանը՝ դու, ցորենը՝ մենք
Ձմեռն ուտենք, հանգիստ ապրենք։
Օրը գնաց, ա՛ Ծիրան ջան,
10 Բանը մնաց, ջան, ախպեր ջան։
Ոտիդ արա, ուսիդ արա՛,
Կալը կալսենք, անձրև չըգա։

238