Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/247

Այս էջը հաստատված է
* * *

Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար՝
Ժամանակի խաղալիք,
Ու անհայտ են միշտ մեզ համար
Օրն ու սերը մեր գալիք։

5 Մեկ էլ տեսար, քո սիրելին
Ընկավ օտար ու հեռու,
Պատահեցիր ուրիշ մեկին
Ու ժպտացիք իրարու։

Բայց չի տևում այդ էլ երկար՝
10 Նոր օր, նոր մարդ, նոր ալիք,
Ու ծփում ենք մենք անդադար,
Ժամանակի խաղալիք…

241

16-23