Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/252

Այս էջը հաստատված է



* * *

Նորից եկան էն հավքերը
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային։
       Կանանչ կապա են հագել,
5 Կանանչ ճամփա են եկել,
       Կանանչ մարգին ման կուգան։
— Կանչե՛, հավիկը՛ս, կանչե՛
Կանչե՛, լավիկը՛ս, կանչե՛,
Կանչե՛, կանչիդ ես ղուրբան։

10 Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ամառը կուգային։
       Կարմիր կապա են հագել,
       Կարմիր ճամփա են եկել,
15 Կարմիր վարդին ձեն կուտան։
Երգե՛, հավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, լավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, երգիդ ես ղուրբան։

Նորից եկան էն հավքերը,
20 Հեռվից եկան էն հավքերը,
Որ աշնանը կուգային
       Դեղին կապա են հագել,
       Դեղին ճամփա են եկել,
       Ու խաշամին ման կուգան։
25 Խոսե՛, հավիկը՛ս, խոսե՛,

246