Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/257

Այս էջը հաստատված է



1910



PARODIA

Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը
տեսե՞լ ես, ասա՛» բանաստեղծության

«Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա՛…»

Տեսե՞լ ես արդյոք այն բլուրները,
Ուր ճոխ ծաղկում է մշտական գարուն,
Ուր թալանում են մերոնք ու այլերը,
5 Ուր հոսում է միշտ արցունք ու արյուն։

Տեսե՞լ ես արդյոք այն այգիները,
Ուր իբրև գոհար խաղողն է հասնում,
Որից դատարկ են նըստում տերերը,
Որ միշտ ցեցերի գըրպանն է լըցնում։

10 Տեսե՞լ ես ծերուկ ժայռերի միջով
Կատղած անցնելիս գետը փըրփըրած.
Վախե՞լ ես անցնել կոտրած կամուրջով,
Նստե՞լ ես արդյոք ափին մոլորված։

Տեսե՞լ ես գյուղը հովտի մեջ մենակ
15 Ու շուրջը փըռված հին աղբակույտեր.
Տեսե՞լ ես ո՛նց էն այնտեղ շարունակ
Կըռվում, կեղեքում քյոխվեն ու տերտեր։

Եվ դու տեսե՞լ ես նրա գանձն անգին,
Հարավի դուստրը— խըղճուկ արարած,

251