Մարդիկ կյանքում իրար համար
Ամեն մի տեղ ու ամեն օր՝
Որը ուժեղ, որը տըկար՝
Կամ պաշտպան են կամ պրոկուրոր։
5
Մինը գիտի լոկ չար վայրկյան
Եվ չարագործ ու թըշնամի,
Մյուսը հոգին հավերժական
Ու պատճառը դժբախտ ժամի։
Մինն իր առջև տեսնում է ցած
10
Մի հանցավոր խավար ու կույր,
Մյուսը՝ իր պես մի արարած,—
Ծընող, որդի, եղբայր կամ քույր…
Մինը մարդու օրենքն ունի,
Որ միշտ մարդուն ցավ է բերում,
15
Մյուսը մարդու և Անհունի,
Որ և անհուն սեր է բուրում։
Եվ օրհնեալ է, ով այդ սիրով
Կյանքի ճամփում ընկնող մարդուն
Պաշտպանում է եղբոր ձեռով,
20
Տանում դեպի խաղաղություն։