Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/267

Այս էջը հաստատված է



1913



ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՐՑԻ ՎՐԱ

Հողմերի առջև ցըրված, հալածված,
Քարեքար զարկված, տանջված ու հյուծված
Ի՞նչ է ուզում նա դալուկ շրթունքով,
Անվերջ բողոքով, անզոր խնդիրքով.
5 Իր փա՞ռքն է ուզում, թե թագն ու գահո՞ւյք։
— Իր կյանքն է ուզում, իր պատիվն, իր գույք։

Ո՜վ, ամո՜թ, ամո՜թ… ամո՜թ ամենքին,
Ամո՜թ և մարդուն և ժամանակին։
Շունն էլ չըպիտի էն խընդրեր շանից,
10 Ինչ մարդն է խընդրում իրեն նմանից
Էս առատ-արձակ աշխարհքի միջին—
Իր կյանքն, իր պատիվն, իր գույքը չընչին…

Ափսո՜ս էն պայծառ, պարզ արեգակին,
Ափսո՜ս էն զառվառ ծըլին ու ծաղկին,
15 Ափսո՜ս աստղերին, ծովին ալեծուփ,
Ափսո՜ս դաշտերին, լերանց երկնահուպ.
Ինչպե՜ս սըրանց մեջ ծընան հըրեշներ
Էսքա՜ն մարդատյաց, անխիղճ ու անսեր…

Ո՛չ, հանգի՜ստ, հոգի՛ս, իզուր չի ոչինչ.
20 Ոչ ծիլ ու ծաղիկ, ոչ արևը ջինջ,
Ոչ խոսքն հանճարեղ, ոչ երգը քնքույշ։
Կա մեծ ու զըվարթ, իմաստուն մի ույժ,

261