Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/268

Այս էջը հաստատված է


Որ Մութն աշխարհքից տանում է մարդ
Դեպի Լույս աշխարհք, սեր, եղբայրություն։

25 Ամեն մի չարիք ունի իրեն վերջ
Ու կա հատուցում ամեն գործի մեջ.
Կա մխիթարանք տառապող հոգուն,
Լացող աչքերին կա հանգիստ ու քուն,
Եվ դարձ կա նըրան, որ վառեց խարույկ
30 Խըլեց ուրիշից կյանք, պատիվ ու գույք։