Սողոմոնի պես, տեր, Ես խելք չեմ ուզում, Ինձ երկար օրեր Եվ փող տուր բազում։ 5 Մի ձեռք էլ շոր, Միայն մոդնի, տեր, Մին էլ մի հաստ փոր, Տրոստ, ակնոցներ։ Եվ բավական է, 10 Դու վերեն դիտե, Թե ինչեր կանե, Այդ ծառադ գիտե։