Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/278

Այս էջը հաստատված է
ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Եփրատի ափին դեմուդեմ եկած՝
Զարկվում էին խիստ, զարկվում ու զարկում
Աննահանջ ու քաջ խըմբերը հայի
Եվ քուրդն ու թուրքը կիտված արենխում։
5 Երբ որ հոգնեցին երկար զարկվելուց,
Երբ որ հոգնեցին բազուկները կուռ,
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձըր լեռների
10 Ամենից բարձըր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թըշնամու…»
Բարձրացավ ջըլուտ հայդուկը հայի,
Բարձրացավ բարձըր գագաթը լեռան
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին.
15 — «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ հեռու հորիզոնները մութ
Եփրատի դալար հովիտներն ի վար՝
Մինչև Տավրոսի լեռները կապուտ,
Մինչև մըշուշոտ պարը Պոնտոսի,
20 Մինչև բարձրաբերձ ժայռերը Մոկաց․․․
Ծուխ է բարձրանում Մուշի հովիտից,
Ծուխ է բարձրանում Սասմա սարերից,
Ծուխ է բարձրանում Վանա կողմերից,
Ծուխ է բարձրանում Աբաղա դաշտից,
25 Կըրակ է կանգնած Զեյթունի վըրա…
Ամեն կողմերից թըշնամին գունդ-գունդ
Շարժվում է մեր դեմ, ու չի երևում,

272