Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/287

Այս էջը հաստատված է



ԲԱՐՁՐԻՑ

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից՝
Կամեցավ՝ ելավ իմ հըզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։

5 Ու պայծառ ցոլաց դեպ վերին այեր՝
Մարդկային ամեն հընարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից՝
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ։

Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
10 Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նըրա մեջ,
15 Եվ աստվածները նըրանց զանազան,
Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան։

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,
Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,
20 Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած։

Ու ոչ մի երկիր չըկա հանգչելու—
Խոր, արարչական հանգիստն անխըռով,

281