Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/295

Այս էջը հաստատված է



ԱՆՈՒՇԻ ԱԼԲՈՄԻՑ

Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ
Պատրանքի մեջ՝ ես մանկուց։

5 Ես չըգտա ոչ մեկին
Երազներից իմ շըքեղ,
Եվ ոչ մի մարդ, ոչ մի կին՝
Հերոսներից իմ շըքեղ։

Երազեցի շարունակ
10 Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մընացի միշտ մենակ՝
Պատրանքի մեջ՝ ես մանկուց։

289

19—23