Հիշո՞ւմ ես Բորժոմն, այծյամնե՜ր, ժայռե՜ր…
Ինչպես որ թողիր՝ էս ժամին էլ դեռ
Վայրենի՜, չըքնա՜ղ կանգնած են ու կան։
Եվ հիշում են միշտ էն գիժ աղջըկան,
5
Որ իր կուսական զըվարթ աղմուկով,
Արծաթ ծիծաղով, ճիչով ու երգով
Լըցնում էր անտառն իրենց շըրջակա—
Ու… հիմա չըկա՜… ու հիմա չըկա՜…