Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/298

Այս էջը հաստատված է



ԱՐՓԵՆԻԿԻ ԱԼԲՈՄԻՑ


Դու չըգիտե՞ս՝
Ինչու եմ ես
Անբուժելի
Տըխուր էսպես։

5 — Ինչ ունեի լավ ու պայծառ՝
Ընկա՜ն, հանգա՜ն մի-մի, մի-մի.
Օրորանս էլ՝ միակ, որ կար,
Արնոտ եղավ ու թըշնամի․․․

Դու չըգիտե՞ս՝
10 Ինչու եմ ձեզ
Քընարիս հետ
Գըրկել էսպես…

— Մըթնեց հոգուս երկինքն անհուն,
Սիրտըս պատեց մեծ շափառուկ.
15 Մեռա՜ն, կորա՜ն շուրջս ու հեռուն,
Քընարս է լոկ մնացել… և դուք…

292