Մայրըդ էն օրն ասում էր ինձ, Թե՝ զուր թողիր տունը ձեռից, Էնքան էժան ու էնքան հեշտ, Էնքան հարմար, անհըրաժեշտ… 5 Նա տակավին չի իմանում, Թե աշխարհքն էր ինձ պատկանում. Նույնիսկ ձըրի, առանց փողի, Սիրտըս չուզեց— ձեռից թողի…