Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/301

Այս էջը հաստատված է




* * *

Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան։

5 Ցավը՝ անտակ ծովի պես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի՝
Անբախտ Սայաթ-Նովի պես։

295