Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/308

Այս էջը հաստատված է



Ս. ՆՈՒՆԵԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ

Խունկի բուրյան մըշուշներում,
Մըրմունջներով պատած երգի՝
Կանգնած է նա կապույտ հեռվում՝
Վարդը կյանքի, հարսն երկընքի,
5 Եվ չըգիտեմ՝ աղո՞թք անեմ,
Թե՞ ըզմայլեմ իր գեղի դեմ։

Համակ շընորհք ու սըրբություն,
Նայում է լուռ՝ լուռ սըրտիս մեջ,
Լուս հայացքի խորքում անհուն
10 Վառված սիրո կըրակն անշեջ…
Եվ ո՞վ կասի՝ կըրա՞կն է շատ,
Թե՞ սըրբությունն իր անարատ։

Խաչ է բըռնած իր կույս ձեռին,
Որ նըման չի ոչ մի խաչի,
15 Ու որթն, ասես, աստվածային,
Պիտի շընչի ու կանաչի.
Մի նըշանում կապված հանդարտ՝
Տանջանքը վեհ, կյանքը զըվարթ.

Մութի թեթև քող է իջել
20 Պայծառությանն իր երկնային,
Վշտի ամպից լույս ճաճանչել,
Լույսն ըսքողվել վշտովն իր հին.
Ու չարիքն էլ, ասես, անկար,
Զարդ է դարձել իրեն համար։

302