Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/311

Այս էջը հաստատված է


Բազմալեզու խըրախճանին
Ծեր Կովկասի ազգերի։

25 Ելնե՜նք՝ տեսով ու ճանաչով,
Ընկեր, ախպեր, մեր ու քուր՝
Մեր քյամանչով, ուրախ կանչով
Գընանք դեպ կյանքն ընդհանուր։

Շատ, շատ արցունք թափվեց մեզնում,
30 Մեն մի կաթիլն— մի խըրատ,
Անլուռ, անդուլ էն է ասում—
Ճամփա չունի գործը վատ։

Թող՝ ով կուզի՝ երկար-բարակ
Զոռ տա խելքին մինչև մահ,
35 Մենք իմաստուն— սիրենք, խնդանք,
Կյանքը էս է, ինչ որ կա։

Զարկե՛ք ուժգին մեծ Շոթայի
Էն քընարը ոսկելար,—
Մարդը ինչ տա— էն կըշահի,
40 Թող իմանա ողջ աշխարհ.—

Տեսնի քանի նոր ձենով է
Խոսում մուսան էս երկրում,
Պատգամներով պայծառ ու վեհ,
Հազար ու մի երգերում։

45 Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ հին ու նոր
Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր—
Եղբայրական երգ ու սեր։

305

20-23