Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/319

Այս էջը հաստատված է



1882



ՕՐՈՐՔ

Քնե՛, քնե՛, իմ որդի,
Աչերըդ խուփ, չըբանաս,
Որ քո թշվառ հայ ազգի
Դառն ցավերը չըտեսնաս.

5 Քնե՛, գուցե երազում
Տիրոջ բարի հրեշտակը
Քեզի պատմե, թե ինչպես
Պիտի փրկվի քո ազգը.

Քնե՛, գուցե քեզ ասե
10 Նրա խղճության պատճառը,
Քնե՛, գուցե նա ասե
Նրա փրկության ճարը.

Գիտե՞ս արդյոք, գառնուկս,
Անցան դարեր այն օրից,
15 Երբ քո ազգը զրկվեցավ
Իրան շքեղ աթոռից.

Տարիք ու դարեր անցան,
Այլոց է լուռ ծառայող,
Այդ առթիվ դառնաճաճան
20 Վիճակն էլ կա անփոփոխ.

Քնե՛, քնե՛, հոգվույս հատոր,
Ուրախություն իմ միակ,

313