Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/32

Այս էջը հաստատված է



1888



ՆԱՀԱՏԱԿ

I

Փարթամ Կովկասի պարզ երկնքի տակ,
Երկնաբերձ լեռան զառիվայր կրծքին,
Հանգչում է վաղուց մի սուրբ նահատակ,
Կուսական և թավ ծմակի միջին։

5 Քանդված է մատուռն, քարերը ցրված,
Եվ ավերակի վերա սգառած,
Կանաչ բաղեղով խստապինդ գրկված
Նիրհում էր ուռին ճյուղերը փռած։

Խոնարհված էր խաչն յուր պատվանդանից
10 Եվ ընկած հեռու սուրբ ավերակից,
Իսկ գերեզմանը մեծ նահատակի
Մամռոտ նայում էր խաշամի տակից։

Գիշերներն այնտեղ կանթեղ չէր վառվում,
Այցելում էին նրան երեները,
15 Եվ միշտ հանգստյան երգ էր հորինում
Քամին, շարժելով լայն տերևները։

II

Այդ լուռ ու խաղաղ վայրում մենացած,
Երկար ժամանակ աստուծո մարդու
Անշուք շիրիմը մարդկանցից մնաց
20 Անհայտ և անզարդ, առանց այցելու։

30