Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/322

Այս էջը հաստատված է


Աղքատ մշեցին կանգնած է դռանդ.
«Աստված տա»— ո՞վ է կապում բերանդ.

25 Հայ վաճառական, շուտով փախիր տուն,
Խավարի միջի հմուտ ղեկավար,
Որ ժապավինյալ ցուցակ են բերում
Սովատանջ եղբարցդ՝ վանեցոնց համար.

Դե՛հ, գառնազգեստ գայլին դու նման,
30 Խաբիր ու զրկիր աղքատ եղբորդ,
Աչքերը կապիր, առ վերջին լուման,
Գուցե նրանով լցնես մեծ փորդ.

Միայն գիտենաս, հայ վաճառական,
Հեռու չէ օրը, օրն օրհասական
35 Նա կըգա շուտով և գաբրիելյան
Փողը կըկանչե և քեզ դամբարան.

Մահից չի փրկիլ քեզ ժանգոտ փողը,
Մարմինդ կըկլանե անգութ սև հողը,
Ամեն բան կանցնի և կանհետանա,
40 Միայն բարի անունն այստեղ կըմնա։

316