Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/329

Այս էջը հաստատված է



Ու վառ լապտերս՝
Լուսինը պայծառ։

85 Շքեղ դահլիճս՝
Սոսկ անտառները.
Փափուկ մահիճս՝
Կանաչ խոտերը։

Փափուկ վերմակս՝
90 Մռայլ ամպերը.
«Ղույթուկ դոշակս»՝
Կանաչ ղաշտերը։

Մայրական «որդյակ»
Քաղցր բառի տեղ,
95 Լսեմ որոտ, կայծակ
Այսուհետև թող։

Եվ զի այն որոտ
Հայաստանինն է.
Ինձ համար անշուշտ
100 Հարաժամ քաղցր է։

Որոտք ծեր Մասյաց
Ճերմակ գագաթեն
Թե լսեմ, անկասկած
Ինձ համար քաղցր են։

105 Դե՛հ, գնաս բարյավ,
Գնա՛, Տեր ընդ քեզ,
Միայն հեգացյալ
Մորդ միշտ հիշես։

«Նատալիա» անունն
110 Մտքումդ ունենաս,
Ժամեժամ սպասում
Է քեզ, իմանաս։

323