Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/334

Այս էջը հաստատված է



1887


* * *

… Ես ուզում եմ սեր երգել,
Երգել սրտանց և վառվել,
Ես ուզում եմ և գրկել,
Փարել նրան և փարվել.

5 Ես ուզում եմ հրատապ
Սաստիկ սիրով ինձ տանջել,
Նրա կրծքին անարատ
Բոցավառվիլ և հանգչե՛լ։

Թողե՛ք, թողեք ինձ խնդրե՛մ,
10 Թողեք ինձ միայն սեր երգել,
Թողե՛ք, թողեք որ գրկեմ,
Սիրեմ նրան անարգել…

328