Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/348

Այս էջը հաստատված է



1891


* * *

«Շնորհավոր Նոր տարի».
Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ,
5 Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր…
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ
10 Շնորհավորել քո կաղանդ։
… Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ,
15 Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության…

340