Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/349

Այս էջը հաստատված է



1892


ՄԱՐՇ

Կեցցե՜ «Մշակ» և ժողովուրդ
Եվ այս օրը մեծախորհուրդ—
Մեր ազգային իրավունքի,
Համայնական ազատ կամքի։

5 Անդառնալի թող վերանան
Ամեն գործեր կամայական.
Ընտրությունը ապօրինի,
Կոպիտ չոբանն Աբարանի։

Կեցցե՜, կեցցե՜ մշտազվարթ
10 Նոր սերունդը երիտասարդ,
Յուր եռանդով ամենազոր,
Գաղափարով պարզ, լուսավոր։

Կորչի՛ Մամբրե, սև է Աբգար
Իրանց խմբով գիշերավար,
15 Եվ անսասան կեցցե՜ հավետ
Մեր ժողովուրդն Արծրունու հետ։

341