Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/355

Այս էջը հաստատված է



* * *

Գերեզմաններում վաղուց հանգչում են
Նրանց չարչարված մարմիններն անշունչ,
Իսկ հոգիները խաղաղ պտտում են
Սիրած վայրերում, սիրելիների շուրջ.

5 Այժմ հալածել դժվար է սրով
Այն եթերային գոյություններին,
Որ զարմանալի զորություններով,
Գիտեն մոտենալ մարդկանց սրտերին…

Հաճախ մտորման ժամին լոռեցուն
10 Ուրվական ձայներ այլ եղանակով
Խոսում են այնպես և ալեկոծում
Դժգոհի հոգին համարձակ մտքով—

… Այ կարճամիտ մարդ, միտքդ բեր դու մեզ,
Երկրում հավիտյան խո չես ապրելու,
15 Մի օր ծնվել ես, մի օր կըմեռնես,
Ի՞նչ ես համբերում ձաղքին թշնամու…

345