Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/356

Այս էջը հաստատված է



* * *

Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում,
Ոչ ձեռքիս ունեմ ոսկեղեն քնար
Ոչ էլ ծովերի ափերն եմ փախչում,
Վայրենի երգս երգելու համար.

5 Բայց ճանաչում եմ ես մի ժողովուրդ
Ճտահար թաղված տառապանքներում,
Ունեմ և հոգումս մի գաղտնի խորհուրդ
Ինձ [հրապարակ նրանք] են բերում.

Նրա ցավն է ինձ ոգի ներշնչել,
10 Նրա տանջանքն է շունչը իմ երգի,
Եվ ո՞վ է կարող իմ երգը մերժել
Որպես հառաչանքն իմ ժողովրդի.

Անթիվ դարերի անողորմ հարված,
          Լլկանք ու ավեր,
15 Եվ ահա այսօր նա խեղաթյուրված
Դատ է պահանջում թշնամու գլխին
          Եվ իրավունքներ.
Էլ ո՞վ էր կարող այդպես բողոքել,
Թե կարենայի եղածը երգել։

346